Ծառայություններ
LICENCE N 01

Պահպանություն կենտրոնացված տեսահսկման համակարգերի միջոցով
«ԱՐՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունն իրականացնում է պահպանություն IP տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրվում են ՀՀ տարածքում գտնվող ցանկացած պահպանվող օբյեկտում և ինտերնետի կամ տեղական ցանցի միջոցով միացվում «ԱՐՄՈԲԻԼ» Կենտրոնացված Պահպանության Կայանի Կառավարման Կենտրոնին: Տեսահսկումը իրականացվում է online ռեժիմով հատուկ համակարգչային (INTELEKT) ծրագրի միջոցով (միակը Հայաստանում) մասնագիտացված հերթապահների կողմից: Տեսաձայնագրությունների գաղտնիությունը ապահովվում է (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) և, ցանկության դեպքում, տրամադրվում է միայն պատվիրատուին կամ էլ նրա կողմից լիազորված անձին: Համակարգին կցված են նաև Երևան քաղաքի բոլոր շրջաններում 24 ժամյա հերթապահություն իրականացնող Արագ Արձագանքման խմբերը: Ցանկացած վտանգ նկատելու կամ տեսապատկերի կորստի դեպքում հերթապահն անմիջապես հայտարարում է ՏԱԳՆԱՊ: Տագնապի դեպքում հատուկ համակարգչային ծրագրերի (AG,GPS) ավտոմատացված համակարգերի միջոցով մոնիտորի վրա ցույց է տալիս ամենամոտ գտնվող ԱԱԽ-ը, որը ռադիոկապի միջոցով անմիջապես ուղարկվում է տագնապի վայր (անհրաժեշտության դեպքում մի քանի խմբեր): Տեսապատկերի կորստի դեպքում պատվիրատուի համաձայնությանբ նշանակվում է պահակակետ մինչ տեսապատկերի վերականգնումը:

|
Copyright © 2012 Armobil. All Rights Reserved. Designed by
G Design Group