Позвонить нам +374 10 200-265

Написать нам info@armobil.am

Գառնիում նշվել է ամանորը, վահագնի ծնունդը, բացվել՝ ցուցադրություն

Հեթանոս հայերն առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին:


Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում հեթանոսները երեկ Ամանոր են նշել։ Մինչ տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի անդամներն արևածագը դիմավորել են «Գառնի»-ում։ Ծիսական արարողակարգի ավարտից հետո, Արորդիների ուխտի անդամները մասնակիցներին արևխաչով օրհնված տարեհաց ու մեկական ումպ գինի են բաժանել:


Գունավոր ժապավաններով զարդարվել է արգելոց-թանգարանի տարածքում տարիներ առաջ տնկված Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենին։


Ապա արգելոց-թանգարանի հարակից տարածքում ծառատունկ է կատարվել՝ ծիրանենիներ են տնկվել՝ ի հիշատակ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված հայորդիների։


Միջոցառման մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել տեսնելու ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արտեֆակտներից մեկը՝ տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը»։ Պատմական վկայությունների համաձայն, Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:


Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:


Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թ., դարավանդի զառիվեր լանջին:


Ցուցադրությունը կտևի մինչև մարտի 31-ը։

 

Компания “Армобил” является ведущей частной охранной компанией в РА, которая предлагает своим клиентам наилучшие и инновационные меры безопасности.

 

Компания АРМОБИЛ:

  • В марте 2018г. получила Сертификат соответствия ISO 9001:2015
  • В июле 2014г. Полицией РА была выдана Лицензия на осуществление деятельности No 01

 

 

МЫ ОКАЖЕМ ВАМ СОДЕЙСТВИЕ В СЛЕДУЮЩЕМ:

  • Выполняя обязанности по обеспечению безопасности вашей организации.
  • Круглосуточная дежурная часть;
  • Специалисты высокого уровня, имеющие многолетний опыт работы;
  • Служба безопасности на всей территории Армении;
  • Бесплатная консультация по вопросам обеспечения Вашей безопасности;
  • Передовые технологии;
  • Группа быстрого реагирования;
  • Обеспечение безопасности в режиме реального времени посредством службы видеонаблюдения;
  • Служба мониторинга системы сигнализации и быстрого реагирования;
  • Служба телохранителей;
  • Консультации по вопросам кризисного управления в чрезвычайных ситуациях;

 

НАШИ ПРЕМУЩЕСТВА

  • Опыт;
  • Законопослушность;
  • Специалисты высокого уровня, прошедшие специальную подготовку;
  • Широкомасштабный охват территории РА;
  • Конфиденциальность;
  • Ответственность;
  • Передовой подход к безопасности;
  • Инновационные технологии;
  • Индивидуальный подход к каждому клиенту;
  • Обеспечение чувства безопасности.

 

Свяжитесь с нами

Тип услуги:*