Կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար. Բանկի կառավարիչն ու Արմոբիլ ընկերության անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան:
5 Փետրվար 2021 արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, մոտ 1700 ԱՄՆ դոլար, մոտ 4200 եվրո, մոտ 6 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ չի հասցրել փախնի, քանի որ Ակբա բանկ-ի Արաբկիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի Արմոբիլ ընկերության անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը: