Ահազանգման համակարգի միջոցով պահպանություն ծառայությունն իրականացվում է «ԱՐՄՈԲԻԼ» ընկերության Կենտրոնացված Պահպանության Կայանի միջոցով , որը կազմված է Կառավարման Կենտրոնից և Արագ Արձագանքման խմբերից ՝ համալրված միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնիկայով:
Կայանը տագնապի ազդանշան է ստանում`
- Քաղաքային հեռախոսակապի միջոցով
- GSM/GPRS բջջային կապի միջոցով
- Ռադիոհաճախականության միջոցով
Շուրջօրյա հերթապահություն իրականացնող Արագ Արձագանքման խմբերը, վերապատրաստված անվտանգության ծառայողներով և GPS նավիգատոր համակարգով համալրված պարեկային մեքենաներով, շուրջօրյա պահպանություն են իրականացնում ՀՀ տարածքում՝ մշտապես կապի մեջ լինելով Կառավարման Կենտրոնի հետ:
Ցանկացած ահազանգի դեպքում ԱԱԽ-ն հաշված րոպեների ընթացքում առաջինը հասնելով դեպքի վայր, կապահովի Ձեր, ընկերության, բնակավայրի կամ այլ պահպանվող տարածքի անվտանգությունը: