« Հայ Թեկ » անվտանգության համակարգերի ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին` որպես « Արմոբիլ » ՓԲԸ-ի տեխնիկական մասնաճյուղ: « Հայ Թեկ » -ի գործունեության բնույթը կայանում է զանազան անվտանգության համակարգերի ներմուծման, տեղադրման, սպասարկման և նորոգման մեջ:
Հիմնադրման օրվանից սկսած մեր պատմությունը իրենից ներկայացնում է անընդհատ շարունակվող հետազոտությունների և նորարարությունների, բարելավումների և առաջխաղացումների շարք Հայաստանի անվտանգության շուկայում: Մեր գործունեության ընթացքում բազմաթիվ ընկերություններ, կազմակերպություններ և անհատներ վստահել են իրենց անվտանգության խնդիրների կառավարումը մեզ` գործունեության թե մասնավոր, և թե հանրային ոլորտներում: Մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ` բարձրացնելու մեր մասնագիտացվածությունը և ձգտում ենք որակի ավելի բարձր մակարդակների:
« Հայ Թեկ » -ի առաջնային նպատակը իր հաճախորդների և նրանց սեփականության անվտանգության ապահովումն է: Այս առաքինության իրականացման համար մենք մեր աշխատանքը ղեկավարում ենք մի շարք սկզբունքներով և չափանիշերով, որոնք հանդիսանում են մեր հաջողության գրավականը.
- Բարձր Որակ՝ Մենք ներմուծում և օգտագործում ենք մեր աշխատանքներում միայն բարձրագույն որակի սարքեր և սարքավորումներ: Աշխատանքի նման ոճը մեզ հնարավորություն է տալիս վստահ լինել, որ մեր սարքավորումները միշտ կկատարեն իրենց աշխատանքը ինչպես հարկն է և երբեք խնդիրներ չեն առաջացնի մեր հաճախորդների համար, քանի որ անվտանգության ոլորտում անսարքությունները կամ թերացումները անթույլատրելի են:
- Ամբողջականություն՝ Որպեսզի տրամադրենք ամբողջական անվտանգություն, մենք մասնագիտացված ենք անվտանգության համակարգերի բոլոր տեսակներում, որոնք ներառում են` Ահազանգման Համակարգեր, Տեսահսկման Համակարգեր, Անցակետային Հսկողության Համակարգեր, Հակահրդեհային Համակարգեր և այլն:
- Անձնակազմ՝ Նույնիսկ լավագույն սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց ամբողջ հնարավորություններով առանց բարձրակարգ ինժեներների աշխատանքի: Մեր ինժեներների թիմը բաղկացած է անվտանգության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալներից: Այս ամենի շնորհիվ է, որ մենք հնարավորություն ունենք առաջարկելու անվտանգության համակարգերի ինչպես տեղադրման, այնպես էլ սպասարկման և վերանորոգման ծառայություններ:
Վերոհիշյալ սկզբունքների համադրումը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել մեր նպատակները բարձր արդյունավետությամբ և արտադրողականությամբ
Մեր սկզբունքները իրականությանը համապատասխանեցնելու համար մենք ներմուծում ենք լավագույն արտադրատեսակները ամբողջ աշխարհում պահանջարկ վայելող և վստահելի արտադրողներից: Մատակարարների ցանցի դիվերսիֆիկացիան ըստ տարածաշրջանների թույլ է տալիս ավելի ճկուն լինել լավագույն ապրանքները մատչելի գներով և ժամանակին տրամադրելու գործում: Մեր մատակարար գործընկերները ներկայացնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան , Չեխիան, Լիտվան, Կորեան, Չինաստանը և ուրիշներ:
« Հայ Թեկ » -ի աշխատանքի հաջողության ապացույցներից է մեր հաճախորդների բազմազանությունը և քանակը, ովքեր ընտրել են մեր ընկերությունը իրենց անվտանգության պահանջները բավարարելու համար: Մեր հաճախորդների շարքերում կան հյուրանոցներ, դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, գործարաններ և արտադրամասեր, պետական կազմակերպություններ, ընկերություններ` կապի, կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքաշահագործման և այլ ոլորտներից, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զանազան ներկայացուցիչներ` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Մենք նաև իրականացրել ենք հսկայական քանակությամբ անհատական սեփականության անվտանգության ապահովման նախագծեր:
Ընտրելով « Հայ Թեկ » -ին ` որպես Ձեր անվտանգության գործակալ, Դուք հնարավորություն կունենաք վայելել կյանքը և լինել կատարելապես ապահով և անվտանգ: