«ԱՐՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունը իրականացնում է պահպանություն IP տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրվում են ՀՀ տարածքում գտնվող ցանկացած պահպանվող օբյեկտում և ինտերնետի կամ տեղական ցանցի միջոցով միացվում «ԱՐՄՈԲԻԼ» ընկերության Կառավարման Կենտրոնին: Տեսահսկումը իրականացվում է առցանց ռեժիմով հատուկ համակարգչային ծրագրի միջոցով մասնագիտացված օպերատոր-հերթապահների կողմից: Տեսաձայնագրությունների գաղտնիությունը ապահովվում է և, ցանկության դեպքում, տրամադրվում է միայն պատվիրատուին կամ էլ նրա կողմից լիազորված անձին: Համակարգին կցված են նաև ՀՀ տարածքում 24 ժամյա հերթապահություն իրականացնող Արագ Արձագանքման խմբերը: Տեսապատկերի կորստի դեպքում անմիջապես հայտարարվում է տագնապ:
Տագնապի դեպքում հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով մոնիտորի վրա երևում է ամենամոտ գտնվող ԱԱԽ- ն, որը Կառավարման Կենտրոնի հերթապահի կողմից ռադիոկապի միջոցով անմիջապես ուղարկում է տագնապի վայր:
Տեսահսկման մեր համակարգը ապահովում է օբյեկտների ամենավստահելի և արդյունավետ պահպանությունը հետևյալ առավելությունների շնորհիվ՝
- Բարձր պատրաստված մասնագետները գնահատում և արձագանքում են ձեր տարածքում առկա ցանկացած իրավիճակի
- Մենք շուկայում առավել առաջատար անվտանգության տեխնոլոգիաների ամբողջական առաջարկ ենք անում
- Արմոբիլ ՓԲԸ միջոցով ձեր անվտանգության բոլոր պահանջները կառավարվում են մեկ Կառավարման Կենտրոնի միջոցով: Մեր համակարգը անխափան աշխատում է անվտանգության յուրաքանչյուր համակարգ հետ:
- Եթե գողություն է տեղի ունեցել, մեր Կառավարման Կենտրոնը կլինի ձեր միակ և հուսալի ինֆորմացիայի աղբյուրը, որը ձեզ կտեղեկացնի ձեր գույքի կարգավիճակի մասին ինչպես նաև այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են գույքի ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ:
- Մեր թիմի պրոֆեսիոնալ տեխնիկական մասնագետները կտեղադրեն ձեր համակարգը՝ ապահովելով տեսախցիկների արդյունավետությունն ու անվտանգությունը: