Արագ արձագանքման խմբերի բոլոր ծառայողները վերապատրաստված են տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակում (Առաջին Բուժօգնություն, կողոպուտների կանխման գործողություններ և այլն) և բոլոր պարեկային ավտոմեքենաներում տեղադրված են GPS համակարգեր:
24 ժամյա հերթապահություն իրականացնող Արագ Արձագանքման խմբերը, վերապատրաստված անվտանգության ծառայողներով և GPS նավիգատոր համակարգով համալրված պարեկային մեքենաներով, շուրջօրյա պահպանություն են իրականացնում Երևան քաղաքի բոլոր շրջաններում, քաղաքներ՝ Գյումրիում, Արմավիրում, Վանաձորում և ՀՀ մարզերում: Մշտապես կապի մեջ լինելով Կառավարման Կենտրոնի հետ, ԱԱԽ-ն տարածքից ստացված ցանկացած ահազանգի դեպքում, հաշված րոպեների ընթացքում առաջինը հասնելով դեպքի վայր՝ ապահովվում է տարածքի անվտանգությունը: Կողոպուտի դեպքերում հարկավոր է նաև համապատասխանաբար տեղեկացնել Ոստիկանությանը և այլ պատասխանատու մարմիններին: Պարեկային խումբը ապահովում է օբյեկտի անվտանգությունը մինչև հաճախորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ժամանումը:
Վերահսկող հեթապահ մասնագետները պարեկային խմբերի օգնությամբ կազմակերպում են մոնիտորինգ ահազանգման համակարգով պաշտպանված բոլոր ֆիքսված օբյեկտներում և տարածքներում: Հաճախակի ահազանգերի և կասկածելի իրավիճակների դեպքում ստեղծվում է օպերատիվ խումբ ահազանգի իրական պատճառը պարզելու համար:
Արագ արձագանքման խմբերը հագեցած են առաջատար պաշտպանական սարքավորումներով: